Աշխարհ

Աշակերտների ցույցերի ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ

2 րոպեի ընթերցում

Աշակերտների ցույցերի ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ

Ֆրանսիայի կրթության նախարար Էդուար Ժեֆրեն երկրում շարունակվող աշակերտական ցույցերի և բախումների ֆոնին հայտարարել է, որ 3000 լրացուցիչ ուսուցչի կընդունի դպրոցներ՝ ավագ դպրոցների վիճակը բարելավելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Նշվում է, որ նախարարը խոստացել է դա անել «առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»։

Միևնույն ժամանակ, երկրում հոկտեմբերի 9-ին դեռ շուրջ 140 դպրոց փակ է մնում. դա Ֆրանսիայի 3700 ավագ դպրոցների մոտ 4 տոկոսն է։

«Ավագ դպրոցների ավելի քան 96 տոկոսը բաց է», - նշել է Կրթության նախարարությունը հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 8-ին փակ էր 157 դպրոց։

Միևնույն ժամանակ, ուսանողական կազմակերպությունները կոչ են անում հաջորդ երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, անցկացնել բողոքի ակցիաների «հինգերորդ փուլը», մինչ կառավարությունն ու երիտասարդության ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել բանակցությունները։

Ըստ Ֆրանսիայի արդարադատության նախարարության՝ սեպտեմբերի կեսերից սկսված բողոքի ակցիաների ընթացքում գրեթե 7000 ցուցարար է ձերբակալվել։ Նրանց 86 տոկոսն անչափահասներ են։ 21 մարդ ազատազրկվել է։ 2376 անձի մեղադրանք է առաջադրվել։  

Աշակերտները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի, շենքային վատ պայմանների և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում