Միացյալ Նահանգներ

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «գերբանականություն» (Super Intelligence - SI) եզրույթի փոխարեն «արհեստական բանականություն» (Artificial Intelligence - AI) եզրույթն օգտագործողները կհամարվեն «թշնամի»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Սպիտակ տունը թշնամի է համարում ցանկացած մեկին, ով լայնորեն ընդունված նոր և ավելի ճշգրիտ «գերբանականություն» տերմինի փոխարեն օգտագործում է «արհեստական բանականություն» տերմինը», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Politico-ն նշում է, որ արհեստական բանականությունը գերբանականության անվանափոխելն ԱՄՆ նախագահի՝ տեխնոլոգիան ավելի դրական լույսի ներքո ներկայացնելու ջանքերի մի մասն է։ ԱԲ-ն վերջին շաբաթներին օրենսդիրների և փորձագետների խիստ ուշադրության կենտրոնում է հայտնվել տեխնոլոգիայի անվտանգության հետ կապված մտավախությունների ֆոնին։

Թրամփը հիմնականում անտեսել է արհեստական բանականության զարգացումը սահմանափակելու կոչերը։ Օրերս նա Սպիտակ տանը հանդիպել է ԱԲ ընկերությունների ղեկավարների հետ՝ պաշտպանելով արագ զարգացող այս տեխնոլոգիան և այն ներկայացնելով որպես, ընդհանուր առմամբ, դրական երևույթ աշխարհի համար, ինչպես նաև տնտեսական աճի և ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոց։

ԱԲ առաջատար ընկերությունների ղեկավարները նաև Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել, որով պարտավորվում են ուժեղացնել ԱԲ մոդելների ներքին վերահսկողությունը։

Դոնալդ Թրամփը նաև պնդում է, որ «գերբանականություն» եզրույթն ավելի լավ է արտացոլում տեխնոլոգիայի հնարավորությունները; Նա հրամանագիր է ստորագրել, որով ԱՄՆ դաշնային կառավարության տերմինաբանության մեջ «արհեստական ​​բանականությունը» վերանվանվել է «գերբանականություն»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում