Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
2 րոպեի ընթերցում

Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ՝ Թեհրանին մեղադրելով «միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ ենթադրյալ կապերի» համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին գործերի նախարարությունը Կոլումբիայի կառավարության անունից հայտարարում է, որ.... պաշտոնապես խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, - ասվում է հայտարարության մեջ։ - Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Իրանի կառավարության ենթադրյալ կապերը միջազգային ահաբեկչական խմբավորումների և այլ թմրաահաբեկչական կազմակերպությունների հետ, որոնք սպառնում են երկրի անվտանգությանը»։
Բոգոտան կարծում է, որ Իրանի իշխանությունները նաև մասնակից են «մարդու իրավունքների խախտումների, Մերձավոր Արևելքում հակամարտությանը չմասնակցող երկրների վրա հարձակումների, Հորմուզի նեղուցի արգելափակմանը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի մասշտաբների ստուգման՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ջանքերի խոչընդոտմանը»։
Կոլումբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը չի հանգեցնի հյուպատոսական հարաբերությունների խզման։
Օգոստոսին Կոլումբիայի նախագահի պաշտոնն ստանձնել է Աբելարդո դե լա Էսպրիելյան։ Քաղաքական գործիչը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության ամրապնդման օգտին և մտադիր է դիտարկել թմրակարտելների լաբորատորիաների դեմ հարվածներին ԱՄՆ-ի զինվորականների մասնակցության հնարավորությունը։ Դե լա Էսպրիելյան պլանավորում է վերականգնել հարաբերություններն Իսրայելի հետ, որոնք Գուստավո Պետրոյի կառավարության կողմից խզվել են 2024 թ. մայիսին՝ Գազայի հատվածում հակամարտության ֆոնին: