Իրան

Իրանում հայտարարել են,  որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են,  որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը

Հորմուզի նեղուցով նավագնացությունը կվերականգնվի սովորական ռեժիմով միայն այն բանից հետո, երբ լուծվեն Իրանի բոլոր խնդիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամադ Մոխբերը։

«Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել երկրի խնդիրները», - նշել է Մոխբերը, որի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։

Նա հավելել է, որ Թեհրանը «փոխում է իր ռազմավարությունը՝ համապատասխան հակառակորդի ռազմավարության փոփոխությանը»։

Ինչպես նշել է Մոխբերը, Իրանի գործողությունները կարող են լինել զանազան, բայց Իսլամական Հանրապետության ղեկավարությունն անում է այն ամենն, ինչը համապատասխանում է պետության լավագույն շահերին:

Հոկտեմբերի 8-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հերքել է Իրանի պնդումները, որ Հորմուզի նեղուցը փակ է, և որ Թեհրանը լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ։

CENTCOM-ի պնդմամբ՝ ներկայում Հորմուզի նեղուցով անցնում են առևտրային նավեր, որոնք տեղափոխում են առևտրային բեռներ և էներգակիրներ, այդ թվում՝ օրական 20 մլն բարել նավթահումք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում