Աշխարհ

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

Ֆրանսիայի հարավի Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող թանգարանից սեպտեմբերին գողացված ֆրանսիացի նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են, իսկ գործի շրջանակում վեց մարդ է ձերբակալվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Կանյե-սյուր-Մերի քաղաքապետ Բրայան Մասոնը հայտարարություն է տարածել՝ գովաբանելով քննիչներին, որոնք հայտնաբերել են գողացված կտավներն ու կասկածյալներին։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչպես է հաջողվել բացահայտել հանցագործությունը։

Տարածաշրջանային դատախազությունը և ոստիկանությունը հարցումների չեն պատասխանել։

Գողացված կտավներն են «Տիկին Կոլոննա Ռոմանոյի դիմանկարը» և «Երիտասարդ կինը ջրհորի մոտ»։

Իշխանությունների տվյալներով՝ գողերը կտրել էին թանգարանի ցանկապատը, պատուհանից ներս մտել և հափշտակել Ռենուարի չորս արժեքավոր կտավ։ Սակայն փախուստի ընթացքում նրանք թողել էին արվեստի երկու գործերը։

Գողությունը տևել էր երեք րոպեից էլ պակաս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում