Միացյալ Նահանգներ

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

1 րոպեի ընթերցում

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Իսլանդիա և Հունաստան կատարած այցերից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև կանգառ է կատարել Պորտուգալիայում, որտեղ հանդիպել է վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի և արտաքին գործերի նախարար Պաուլու Ռանժելի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Ռուբիոն Պորտուգալիան բնութագրել է որպես իդեալական դարպաս՝ ամերիկյան ՏՏ ընկերությունների համար եվրոպական շուկա մուտք գործելու տեսանկյունից՝ շնորհիվ լավ զարգացած ցանցի։ Պորտուգալիայում ամերիկյան ներդրումների ծավալը գերազանցել է 20 միլիարդ դոլարը։ Բացի այդ, երկիր այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շարքում ամերիկացիները զբաղեցրել են երրորդ տեղը։

Մարկո Ռուբիոյի այցը ցույց է տվել Դոնալդ Թրամփի վարչակազմի վճռականությունը՝ վերափոխելու եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունները՝ նրանցից պահանջելով պաշտպանական ոլորտում ավելի մեծ ինքնավարություն և միաժամանակ առաջարկելով խորը տնտեսական ու տեխնոլոգիական ինտեգրում՝ ի պատասխան Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի կողմից ստեղծված գլոբալ մարտահրավերների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում