Իրան

Իրանը տարբեր միջոցներով կհակազդի ամերիկյան տնտեսական ճնշմանը. Բաղայի

2 րոպեի ընթերցում

Իրանը տարբեր միջոցներով կհակազդի ամերիկյան տնտեսական ճնշմանը. Բաղայի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին ԱՄՆ-ի տնտեսական ճնշմանը միացող կողմերին սպառնացել է հետևանքներով՝ խոստանալով տարբեր միջոցներով հակազդել պատժամիջոցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Այս առումով անհրաժեշտ նախազգուշացումներն, անշուշտ, տրվել են և տրվում են, քանի որ Ամերիկայի հետ ցանկացած համագործակցություն՝ Իրանի դեմ ագրեսորների գործողություններն առաջ մղելու հարցում, անշուշտ, կունենա իր հետևանքները», - նշել է Բաղային:

Պաշտոնյան հավելել է, որ Թեհրանը պատժամիջոցներին հակազդելու համար կօգտագործի «իր բազմակողմ բոլոր հնարավորությունները»:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ օգոստոսի 24-ից մեկնարկում է Իրանի դեմ ֆինանսական ամենախոշոր գործողությունը, որը Վաշինգտոնն անվանում է տնտեսական D-day՝ այն համեմատելով Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ափհանման հետ: Բեսենթի խոսքով՝ նպատակն է կտրել Իրանի բոլոր տնտեսական կենսապահովման շղթաները, մինչև Թեհրանը մենակ մնա: Ամերիկացի նախարարը շեշտել է, որ «նրանք, ովքեր վախենում են մարտահրավեր նետել Իրանին, պետք է նաև չանտեսեն Վաշինգտոնի համբերությունը փորձելու գինը»:

Իր հերթին, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի շարունակման դեպքում անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցից կամ Պարսից ծոցի որևէ այլ վայրից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում