Աշխարհ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

2 րոպեի ընթերցում

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կոշտան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Զելենսկիի հետ հանդիպումը որակելով որպես հիանալի։

«Մենք քննարկեցինք Ուկրաինային մեր շարունակական աջակցությունը և առաջ շարժվելու ուղին։ ԵՄ-ն Ուկրաինայի կողքին է եղել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից, և մենք կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին։ Ուկրաինան կարող է հույս դնել մեզ վրա։ Ես բարձր գնահատեցի անդամակցության բարեփոխումների չափանիշները կատարելու ուղղությամբ աշխատանքը՝ շատ դժվարին պայմաններում, և խրախուսեցի Ուկրաինային շարունակել այդ ուղին։ ԵՄ անդամակցությունը Ուկրաինայում ուժեղ, ժողովրդավարական և անկախ ինստիտուտներ ապահովելու լավագույն միջոցն է»,-գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում