Իրան

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

1 րոպեի ընթերցում

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային զգուշացրել է, որ եթե ԱՄՆ տնտեսական պատերազմը շարունակվի, «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցից կամ Պարսից ծոցի որևէ այլ վայրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռեզային նշել է X-ի գրառման մեջ։

«Եթե տնտեսական պատերազմը շարունակվի, նավթի ոչ մի կաթիլ չի արտահանվի՝ ո՛չ Հորմուզի նեղուցով, ո՛չ էլ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով։ Իրանը ցանկացած երկրի մասնակցությունը կամ աջակցությունն ամերիկյան տնտեսական պատերազմին Իրանի ժողովրդի դեմ կդիտարկի որպես պատերազմի ակտ»,- նշվել է գրառման մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել էր, որ «լուսաբացին մեկնարկում է տնտեսական D-Day-ը՝ հակառակորդի դեմ երբևէ կազմակերպված ամենամեծ ֆինանսական հարձակումը»։

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում» սկսել՝ այն անվանելով «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում