Իրան

Օմանի ԱԳ նախարարը կայցելի Իրան

2 րոպեի ընթերցում

Օմանի ԱԳ նախարարը կայցելի Իրան

Օմանի արտաքին գործերի նախարար Սայիդ Բադր Ալբուսաիդին օգոստոսի 24-ին կայցելի Թեհրան՝ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նախօրեին Բաղային հայտնել էր, որ Պակիստանի բանակի գլխավոր հրամանատարը ևս օգոստոսի 24-ին կայցելի Թեհրան։

Պակիստանը միջնորդի դեր է ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում, որոնք ուղղված են ավարտելու ամիսներ շարունակվող պատերազմը։ Ռազմական գործողությունները սկսվել էին 2026 թվականի փետրվարին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։

Այս այցերը տեղի են ունենում լարվածության աճի պայմաններում. Իրանը սպառնում է ռազմական պատասխան տալ ԱՄՆ-ի՝ պատժամիջոցներ սահմանելու ծրագրերին։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ դրանք Իրանի դեմ կլինեն «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր տնտեսական հետևանքների մասին ցանկացած երկրի համար, որը «ցանկացած տեսակի փրկօղակ» կտրամադրի Իրանին։

Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումները փաստացի կանգ են առել։ Թեհրանը սպառնում է հարվածել ցանկացած չարտոնված նավթատարի, որը կփորձի անցնել ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղիով։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում