Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

ԱՄՆ իշխանությունները կալանել են, ենթադրաբար, Հայիթիից մեկնած նավակ, որում եղել է 240 անօրինական միգրանտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մաքսային և սահմանապահ հսկողության ծառայության ղեկավար Ռոդնի Սքոթը։

«Այս շաբաթ օդային շրջափակման գործակալները հայտնաբերել են նավ՝ Հայիթիից 240 միգրանտներով, որոնք փորձել են կատարել անօրինական ծովային միգրացիա», - գրել է նա X-ում։

Գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ գերբեռնված նավի մեջ ջուր էր լցվում և խորտակվելու վտանգի տակ էր։ Սքոթն ընդգծել է, որ ԱՄՆ անօրինական ներգաղթի փորձը շարունակում է վտանգավոր մնալ և չի երաշխավորում երկիր հասնելը։

Ավելի վաղ Breitbart News լրատվական հարթակի հետ հարցազրույցում Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) ղեկավարի պաշտոնակատար Դևիդ Վենտուրելան հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները երկրից արտաքսել են ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի՝ 2025 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնն ստանձնելուց ի վեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում