Ադրբեջան

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը մշակում են «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքի զարգացման ծրագիր

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը մշակում են «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքի զարգացման ծրագիր

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը Բաքվում անցկացված տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցության վերաբերյալ եռակողմ հանդիպման արդյունքներով որոշել են մինչև հաջորդ տարվա սկիզբ ստեղծել աշխատանքային խումբ՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման գործողությունների ծրագիր մշակելու համար: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին ասված է հանդիպումից հետո հրապարակված համատեղ հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, իսկ Իրանից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղը։

«Շեշտադրվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների ծավալը մինչև 15 մլն տոննայի հասցնելու և բեռնափոխադրումների շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար երեք ամսվա ընթացքում գործողությունների ծրագիր մշակելու համար», – ասված է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Օվերչուկի մամուլի ծառայության կողմից հրապարակված փաստաթղթում։

Հանդիպման մասնակիցները նաև պայմանավորվել են ստեղծել ավտոմոբիլային փոխադրումների հարցերով հատուկ աշխատանքային խումբ, որը կազմված կլինի երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներից։

«Ընդգծվել է սահմանային անցման ընթացակարգերը պարզեցնելու և միջանցքի ամբողջ երկայնքով տրանսպորտային, սահմանային և մաքսային գործողությունները թվայնացնելու անհրաժեշտությունը», - նշվում է փաստաթղթում։

Կողմերը նաև համաձայնել են շարունակել տեխնիկական քննարկումները Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգետիկ ցանցերը միացնելու նախագծի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում