Եվրոպա

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք

ՆԱՏՕ-ի երկրները 2024 թվականին Ուկրաինային մատակարարել են 50 միլիարդ դոլարի զենք և մտադիր են ավելացնել օգնության ծավալը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  Corriere della Sera պարբերականը, այդ մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։

«ՆԱՏՕ-ի երկրները տրամադրել են ընդհանուր ռազմական օգնության 99%-ը։ 2024 թվականին դրանց ծավալը հասել է 50 միլիարդ դոլարի։ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ մենք արդեն հասել ենք 33 միլիարդ դոլարի, բայց տարեվերջին մենք կհասնենք նախորդ ցուցանիշին։Կանխատեսումները շատ լավատեսական են։ Մենք մտադիր ենք շարունակել ռազմական օգնությունը և նույնիսկ ավելացնել այն»,-ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը։

Դրագոնեն հավելել է, որ ՆԱՏՕ-ի ներսում դեպի Ուկրաինա ռազմական կոնտինգենտներ ուղարկելու վերաբերյալ որևէ քննարկում չկա։

«Դա առնվազն վաղաժամ է։ Մենք գիտենք, որ կոնտինգենտի հարցն արդեն բարձրացվել է առանձին երկրների կողմից, հնարավոր է՝ երկկողմանի հիմունքներով։ Բայց, կրկնում եմ, այն դեռևս սաղմնային փուլում է»,-ասել է Դրագոնեն։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում