Գյումրիում կմեկնարկի «Gyumri Art Week 2025»-ը՝ նվիրված էկոլոգիային և շրջակա միջավայրին

2 րոպեի ընթերցում

Գյումրիում օգոստոսի 8-ից 17-ը տեղի կունենա ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը՝ «Gyumri Art Week»-ը, որն այս տարի կենտրոնանում է էկոլոգիայի և շրջակա միջավայրի թեմաների շուրջ։ Փառատոնը նվիրված է հայ նշանավոր արվեստագետ, ժամանակակից արվեստի առաջամարտիկ Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, «Gyumri Art Week»-ը միտված է դառնալու ժամանակակից արվեստի և տարբեր գիտական ոլորտների միջև համագործակցության հարթակ՝ միաժամանակ խթանելով արվեստագիտական հետազոտությունները և հասարակական գործընթացների շուրջ բանավեճը։

Այս տարվա փառատոնի համադրողներն են Սարգիս Հովհաննիսյանը, Վիկտորյա Իլյուշկինան, Գագիկ Ղազարէն, Գոռ Մարգարյանը: Փառատոնի կազմակերպիչ կառույցների շարքում են Գյումրու ժամանակակից արվեստի շաբաթը (GCAW), Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը, Սերգեյ Մերկուրովի թանգարանը, «Բեռլին Արտ» հյուրանոցը և այլ կազմակերպություններ։

Նախագծերի մեծ մասն ուղղված կլինի տեղական ստեղծագործական և կրթական համայնքների ակտիվ ներգրավմանը։ Կներկայացվեն նաև արվեստի միջամտություններ, որոնք ուսումնասիրում են կլիմայական փոփոխությունների մշակութային կողմերը՝ միաժամանակ խրախուսելով էկոլոգիական գիտակցության բարձրացումը։

Փառատոնը կներառի վարպետաց դասեր, ցուցահանդեսներ, քննարկումներ և վայրին հատուկ գործողություններ՝ նպաստելով գիտելիքի ստեղծմանը և արվեստի ու հասարակության միջև երկխոսությանը։

Արվեստի շաբաթն ընդգծում է արվեստի դերը որպես ոչ միայն ստեղծագործական ինքնարտահայտման ձև, այլ նաև որպես մշակութային ու սոցիալական գործողություն, որն ուղղված է էկոլոգիական գիտակցության խթանմանը և իրական փոփոխությունների ներշնչմանը։ 

 

Հայերեն Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի