100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ նախազգուշացրել են Գազայում զանգվածային սովի մասին

2 րոպեի ընթերցում

Միջազգային 100-ից ավելի հումանիտար կազմակերպություններ և մարդու իրավունքների հարցերով խմբեր նախազգուշացրել են Գազայի հատվածում զանգվածային սովի մասին՝ հորդորելով կառավարություններին միջոցներ ձեռնարկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Կազմակերպությունները նշում են, որ Գազայում օրական բաժանվում է միջինը 28 բեռնատար օգնություն, մինչդեռ ՄԱԿ-ը նախկինում հայտնել էր, որ օրական առնվազն 600 բեռնատար օգնություն պետք է բաժանվի 2 միլիոն բնակչության կարիքները հոգալու համար։

Կազմակերպությունները նաև կոչ են արել հրադադար հաստատել պաղեստինյան անկլավում, բացել անցակետերը և սննդի լիակատար հոսք թույլատրել՝ ՄԱԿ-ի կողմից կառավարվող մեխանիզմով։ Բացի այդ, նամակում նշվում է, որ Իսրայելը կեղծ խոստումներ է տալիս օգնության ծավալները մեծացնելու մասին, սակայն տեղում որևէ փոփոխություն չկա։ 

Իր հերթին, Իսրայելը հայտնել է, որ Գազայի հատվածում 950 բեռնատար օգնություն կա, որը միջազգային կազմակերպությունները պետք է բաշխեն։ Սակայն հումանիտար կազմակերպությունները նշում են, որ Իսրայելի կառավարության սահմանափակումների պատճառով իրենք չեն կարողանում մոտենալ օգնությանը կամ բաշխել այն։

Իսրայելն իր հերթին հայտարարում է, թե համակարգը, որը կառավարում է Գազայի հումանիտար հիմնադրամը, թույլ չի տալիս, որ հումանիտար օգնությունը գողացվի ՀԱՄԱՍ-ի կողմից։ 

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ 48 ժամ վա ընթացքում անկլավում 33 մարդ է մահացել թերսնուցումից, նրանց թվում կա 12 երեխա։ Թերսնուցումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 101-ի, այդ թվում՝ 80 երեխա։ 

Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի զինվորականների կրակից մայիսի 27-ից զոհվել է հումանիտար օգնության սպասող 1026 պաղեստինցի։ ՄԱԿ-ը հայտնել էր 1054 զոհի մասին։ 

Ընդհանուր առմամբ, ըստ Գազայի հատվածի իշխանությունների, անկլավում զոհերի թիվը գերազանցել է 59 000-ը։ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի ներխուժման, որի հետևանքով զոհվել է 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250-ը։ Պատանդների մի մասը դեռ ՀԱՄԱՍ-ի մոտ է։ 

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են