Պուտինն ԱՄՆ-ին և Իրանին հայտնել է «ուրանի զրոյական հարստացմամբ» միջուկային գործարքին իր աջակցության մասին. Axios

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ինչպես Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, այնպես էլ իրանցի պաշտոնյաներին հայտնել է, որ աջակցում է միջուկային գործարքի գաղափարին, որի շրջանակներում Իրանը չի կարողանա ուրան հարստացնել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում կատարելով այդ քննարկումներին քաջատեղյակ աղբյուրներին ։

Նշվում է, որ քննարկումների ընթացքում Մոսկվան կոչ է արել Իրանին համաձայնել ուրանի «զրոյական հարստացմանը»։ Աղբյուրները հայտնել են, որ ռուսական կողմը նաև Իսրայելի կառավարությանն է տեղեկացրել Իրանի կողմից ուրանի հարստացման վերաբերյալ Պուտինի դիրքորոշման մասին։ Նշվում է, որ ՌԴ նախագահն այս դիրքորոշումը հայտնել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Axios-ը գրում է, որ Իսրայելի ու Իրանի միջև 12-օրյա պատերազմի հետևանքով լուրջ վնասներ են հասցվել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն ուրանի հարստացված պաշարներն ամբողջությամբ չեն ոչնչացվել։ 

Ըստ աղբյուրների՝ եթե առաջիկա շաբաթներին բանակցություններ տեղի ունենան, ապա Իրանի տարածքում ուրանի զրոյական հարստացումը կլինի ԱՄՆ-ի հիմնական պահանջներից մեկը։ Իրանը  դեռ վաղուց պնդում է, որ ցանկացած համաձայնագրի շրջանակներում պետք է պահպանի հարստացման հնարավորությունը։ 

«Պուտինը կաջակցեր ուրանի զրոյական հարստացմանը։ Նա կոչ է արել իրանցիներին աշխատել այդ ուղղությամբ՝ ամերիկացիների հետ բանակցություններն ավելի բարենպաստ դարձնելու համար։ Իրանցիները հայտարարել են, որ չեն քննարկի այդ հարցը»,-ասել է իրավիճակին անմիջականորեն ծանոթ եվրոպացի պաշտոնյան։ 

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ