Իրան

Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի

1 րոպեի ընթերցում

Իրանում Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 935-ի

Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանում առնվազն 935 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: 

«Վերջին դատաբժշկական տվյալների համաձայն՝ մեր երկրի դեմ սիոնիստական ​վարչակարգի 12-օրյա պատերազմի ընթացքում հաստատվել է 935 մարդու մահ, որոնցից 38-ը՝ երեխաներ և 132-ը՝ կանայք, որոնցից ոմանք հղի են եղել», - ասել է իսլամական հանրապետության դատական ​իշխանության ներկայացուցիչ Իսհակ Ջահանգիրը։

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր նաև շուրջ 5000 վիրավորի մասին:

Իսրայելը հայտնել է շուրջ 30 զոհի, ավելի քան 3000 վիրավորի մասին:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում