Իրաքի աթ-Թաջի ռազմաբազան թիրախավորվել է ԱԹՍ-ի կողմից

1 րոպեի ընթերցում

Անհայտ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է աթ-Թաջի ռազմական ճամբարը, սակայն մարդկային կորուստներ չեն արձանագրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։

Աթ-Թաջի բազան օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից։

Բաղդադի օպերատիվ գործողությունների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ուալիդ ալ-Թամիմին հունիսի 24-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ անհայտ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Իրաքի մայրաքաղաքից հյուսիս գտնվող աթ-Թաջի ռազմական ճամբարի օբյեկտներից մեկը։

Իրաքի լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում ալ-Թամիմին նշել է, որ հարվածը մարդկային զոհերի չի հանգեցրել։

Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման թիրախներն էին ճամբարի օդային ռադարը, էլեկտրատեխնիկայի բաժինը և վառելիքի բաքերը։

Ավելի վաղ Իրաքի կառավարությունը հայտարարել էր, որ անընդունելի է իր երկրի օդային տարածքի խախտումը և «դրա օգտագործումն Իսրայելի օկուպացիայի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության կամ նրա տարածաշրջանային հարևաններից որևէ մեկի դեմ իրականացված ռազմական հարձակումներում»։ 

Հայերեն Русский

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը