Մակրոնը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել` վերահաստատելով ինքնապաշտպանության Իսրայելի իրավունքը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել «բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն» և թուլացնել լարվածությունը՝ ամբողջ տարածաշրջանի կայունությունը չվտանգելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում՝ անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին։

«Ֆրանսիան բազմիցս դատապարտել է Իրանի շարունակական միջուկային ծրագիրը և դրան ի պատասխան՝ ձեռնարկել է բոլոր համապատասխան դիվանագիտական ​​միջոցները։ Այս համատեքստում Ֆրանսիան վերահաստատում է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու և ապահովելու իր անվտանգությունը։ Ամբողջ տարածաշրջանի կայունությունը չվտանգելու համար ես կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և թուլացնել լարվածությունը», - գրել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը նշել է, որ գիշերն Իրանի վրա Իսրայելի հարվածներից հետո հունիսի 13-ի առավոտյան Ազգային պաշտպանության և Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Նա հայտարարել է, որ Ֆրանսիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում իր քաղաքացիներին, դիվանագիտական առաքելությունները և ռազմական բազաները պաշտպանելու համար։

«Տարածաշրջանում բոլորի համար խաղաղությունն ու անվտանգությունը պետք է մնան մեր ուղղորդող սկզբունքը», - հավելել է նա։

Մակրոնը նշել է, որ վերջին զարգացումների մասին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս