Թրամփն Իրանին «երկրորդ հնարավորություն» է տվել միջուկային համաձայնագիր կնքելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է միջուկային համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ, այլապես ամեն ինչ շատ ավելի վատ կլինի։ Նա նաև նախազգուշացրել է, որ Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ հետագա հարվածներն արդեն պլանավորված են և էլ ավելի կոշտ են լինելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։

Թրամփը գրել է, որ ԱՄՆ-ն լավագույն զինամթերք արտադրողներից է աշխարհում, և Իսրայելն ունի ամերիկյան զենքեր և դեռ ավելին է ստանալու։ Թրամփի խոսքով՝ կոշտ քաղաքականության կողմնակից մի քանի իրանցիներներ «խիզախ խոսում էին», բայց նրանք «բոլորը հիմա մեռած են, և ամեն ինչ միայն ավելի է վատթարանալու»։

«Արդեն իսկ մեծ թվով մահեր և ավերածություններ են եղել, բայց դեռ ժամանակ կա՝ վերջ դնելու այս կոտորածին, որի հաջորդ՝ արդեն պլանավորված հարձակումները կլինեն ավելի դաժան։ Իրանը պետք է համաձայնագիր կնքի, այլապես ոչինչ չի մնա…. Այլևս ոչ մի մահ, ոչ մի ավերածություն։ Պարզապես արեք դա, քանի դեռ չափազանց ուշ չէ», - գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ ինքն «Իրանին մեկը մյուսի հետևից  հնարավորություն է տվել» միջուկային համաձայնագիր կնքելու համար։

Մեկ այլ գրառման մեջ Թրամփը նշել է, որ երկու ամիս առաջ Իրանին 60 օր է տվել համաձայնության հասնելու համար։

«Նրանք պետք է արած լինեին դա։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասել էի՝ ինչ անել, բայց նրանք չհասան դրան։ Նրանք այժմ ունեն, հավանաբար, երկրորդ հնարավորություն», - գրել է նա։

Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ Խաղաղ բնակիչների թվում կա 95 վիրավոր, զոհերի թիվ առայժմ չի հաղորդվել։ Իրանն ի պատասխան իսրայելական հարվածների շուրջ հարյուր անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ և հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ հունիսի 15-ին պլանավորված միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս