Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև Չենաբի կամուրջը, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի Ռեասի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New Indian Express պարբերականը։

Ճարտարապետական ​​գլուխգործոց համարվող Չենաբի երկաթուղային կամուրջը, որը գտնվում է գետից 359 մետր բարձրության վրա, աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջն է: Այն 1315 մետր երկարությամբ պողպատե կամարաձև կամուրջ է, որը նախագծված է սեյսմիկ և քամու պայմաններին դիմակայելու համար: Կամրջի հիմնական դերը կլինի Ջամուի և Սրինագարի միջև հաղորդակցության բարելավումը։

Պահալգամի ահաբեկչական հարձակումից և դրան հաջորդած «Սինդուր» գործողության մեկնարկից հետո տարածաշրջան առաջին անգամ այցելելով՝ վարչապետ Մոդին Չենաբի կամուրջն անվանել է ինժեներական հրաշք, որը կառուցվել է ավելի քան 30 000 տոննա պողպատից և անպայթյունավտանգ ռելսերից։ Նա նաև շնորհակալություն է հայտնել կամրջի շինարարությանը մասնակցած աշխատակիցներին։

Վարչապետը նաև հայտարարել է Վանդե Բհարատ գնացքի գործարկման մասին, որը Քաշմիրի հովտի և Ջամու շրջանի միջև առաջին երկաթուղային կապն է։

Հայերեն

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր