Ֆրանսիան վտարել է 12 ալժիրցի պաշտոնյայի և Ալժիրում իր դեսպանին հետ կանչել խորհրդակցությունների

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ նախագահի հրամանով 12 ալժիրցի պաշտոնյաներ վտարվել են երկրից՝ ի պատասխան Ալժիրի կողմից Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության 12 պաշտոնյաների արտաքսման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։

Բացի այդ, ըստ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության՝ «հանրապետության նախագահը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Ալժիրում Ֆրանսիայի դեսպան պարոն Ստեֆան Ռոմատեին»։

Նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնել է, որ Ալժիրից վտարված 12 ֆրանսիացի պաշտոնյաները «Ֆրանսիա հասնելու ճանապարհին են»: Գրասենյակը Ալժիրին կոչ է արել «վերսկսել երկխոսությունը՝ նշելով, որ Ալժիրի իշխանությունները «պատասխանատվություն են կրում մեր երկկողմ հարաբերությունների հանկարծակի վատթարացման համար»:

Գրասենյակն իր զարմանքն է արտահայտել առ այն, որ հարաբերությունները նման շրջադարձ են ստացել Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունիի և Էմանուել Մակրոնի միջև հարաբերությունները վերականգնելու նպատակով հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց:

Փարիզի և Ալժիրի միջև հարաբերությունները սրվել էին 2024 թվականին, երբ Ֆրանսիան ճանաչել էր Մարոկկոյի ինքնիշխանությունը վիճելի Արևմտյան Սահարայի նկատմամբ, որտեղ Ալժիրը երկար ժամանակ սատարում էր անկախության կողմնակից «Պոլիսարիո ճակատ» ռազմաքաղաքական կազմակերպությանը:

Հարաբերություններն ավելի էին վատթարացել, երբ նոյեմբերին Ալժիրը ազգային անվտանգությունը վնասելու մեղադրանքով ձերբակալել էր ֆրանս-ալժիրցի գրող Բուալեմ Սանսալին այն բանից հետո, երբ նա ֆրանսիական ծայրահեղ աջ լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ ֆրանսիական գաղութատիրության ժամանակ Մարոկկոյի տարածքը կրճատվել է հօգուտ Ալժիրի:

Իսկ ապրիլի 11-ին Ֆրանսիայի դատախազները մեղադրանք են առաջադրել երեք ալժիրցու, այդ թվում՝ հյուպատոսարանի մեկ աշխատակցի՝ 2024 թվականին Փարիզի արվարձաններից մեկում Ալժիրի կառավարության ընդդիմախոսներից մեկի առևանգմանը մասնակցության կասկածանքով։ 

Ֆրանսիայում Ալժիրի հյուպատոսարանի պաշտոնյայի ձերբակալությունից հետո Ալժիրի արտգործնախարարությունը ֆրանսիացի 12 դիվանագետի «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել: Ալժիրը պաշտոնյայի ձերբակալությունը որակել էր որպես «ստոր արարք» և դրանում մեղադրել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարին։ 

Աշխարհ

Ալժիրի կողմից ֆրանսիացի պաշտոնյաների արտաքսումը «հետևանքներ կունենա». Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հայերեն Français Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում