ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ թմրամիջոցների գործակալության պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 2-ին ընդունել է Եվրոպական Միության թմրամիջոցների մոնիթորինգի ծրագրի գլխավոր համակարգող Իլզե Յակոբսենի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արմեն Ղազարյանը, ներկայացնելով թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականությունը, անդրադարձել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծին, հանցավորության կանխարգելման ռազմավարության մշակմանն ուղղված աշխատանքներին։

Վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում փոխնախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունն՝ ուրվագծելով հանրային անվտանգության բաղադրիչի շրջանակում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։

Արմեն Ղազարյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրոպոլի համագործակցության խորացմանը՝ ընդգծելով Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը։ Փոխնախարարը կարևորել է նաև Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) հետ փոխգործակցության ընդլայնումը՝ նշելով, որ այն կնպաստի սահմանային հսկողության և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

Պատվիրակության ղեկավարը ներկայացրել է Թմրամիջոցների գործակալության գործունեության հիմնական ուղղությունները, նախաձեռնություններն ու ԵՄ անդամ և հարևան երկրների հետ համագործակցության մանրամասները։ Անդրադառնալով տեխնիկական կապի կետի՝ Թմրամիջոցների դիտակենտրոնի աշխատանքին, նա ներկայացրել է մշակված ձեռնարկի վերաբերյալ մանրամասներ, խոսել թմրամիջոցների մոնիթորինգի և կանխարգելման համատեքստում վաղաժամկետ տեղեկացման համակարգի դերի մասին։

Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը և անդրազգային հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հեռանկարները, փորձի փոխանակման հնարավորությունները և ոլորտին վերաբերող այլ հարցեր։

Հայերեն English Español Français ქართული Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար