Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Արմեն Ղազարյանը ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի նոյեմբերից։