Վրաստան

ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար

1 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության Հարավային Կովկասի համար ոստիկանության կցորդ Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։

Պարգևը հանձնել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, փոխնախարարը բարձր է գնահատել Օլիվյե Լեֆեբվրի ներդրումը երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման գործում՝ ընդգծելով նրա հետևողական աջակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը համատեղ նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։

Օլիվյե Լեֆեբվրը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ համատեղ աշխատանքները։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում