Հայաստան

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքը

2 րոպեի ընթերցում

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքը

Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մասով Հայաստանն ակտիվ աշխատանքային փուլում է. այս տարվա մայիսին հայկական կողմը ստացել է գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը, որում բավականին դրական են գնահատվել Հայաստանի կողմից կատարված քայլերն այդ ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։

«Մեզ Եվրամիության կողմից ներկայացվել են 53 հանձնարարականներ, որոնք զուտ մեր տնային աշխատանքի նպատակով բաժանել ենք կոնկրետ գործողությունների։ Մենք մանրամասնել ենք այդ հանձնարարականները, թե ինչ քայլեր պետք է իմպլեմենտացնենք, որպեսզի հասնենք դրանց կատարմանը։ Ըստ այդմ՝ մշակել ենք 117 գործողություններ։ Կեսից ավելին արդեն կատարված է, և մինչև տարեվերջ կունենանք շատ ավելի դրական արդյունքներ։ Հանձնարարականները վերաբերվում են վիզաների ազատականացման ծրագրի գործողությունների առաջին փուլին, որն առնչվում է միայն օրենսդրության և քաղաքականության մշակմանը»,- մանրամասնեց Ղազարյանը։

Նա հույս հայտնեց, որ գալիք տարվա սկզբին կամ առաջին կիսամյակում հնարավոր կլինի ամփոփել առաջին փուլի գործողություններն ամբողջությամբ, ինչի արդյունքում ԵՄ-ի հետ վիազների ազատականացման երկխոսության մասով կլինեն դրական արդյունքներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում