Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ ակտիվ երկխոսությունն ու հարաբերությունների հետևողական զարգացումը, ընդգծել տարբեր մակարդակներով փոխադարձ այցելությունների կազմակերպման կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջնահերթություն է: Այս համատեքստում նա ընդգծել է ԵՄ կողմից հետևողական օժանդակության կարևորությունը:

Երկրի ղեկավարը կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ և հետևողական իրականացումը: Միաժամանակ վարչապետն արդյունավետ է գնահատել վերջերս Մյունխենում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ հանդիպումը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ-ում ԵՄ ստանդարտների ներդրմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ շեշտել է, որ այն կնպաստի մարդկային ավելի շատ շփումներին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի:

Վարչապետը ներկայացրել է նաև Իրական Հայաստանի ռազմավարությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության բալանսավորված և բանալասնավորման արտաքին քաղաքականությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում