Գեղարքունիքի մարզային գրադարանում կազմակերպվել է հանդիպում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ

2 րոպեի ընթերցում

Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում կազմակերպվել է հանդիպում գրող և գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, հանդիպմանը մասնակցել են Գավառ համայնքի ընթերցասերներ, Գավառի պետական համալսարանի դասախոսներ, հանրակրթական ու արվեստի դպրոցի մանկավարժներ։ 

Միջոցառումը նվիրված էր Հովիկ Չարխչյանի «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» գրքին, որը բացահայտում է մեծանուն բանաստեղծի կյանքի ու սիրո անհայտ էջերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն այս ստեղծագործությունը, այլև հեղինակի գրականագիտական աշխատանքներն ու գրական ժառանգության այլ կարևոր հատվածներ։

Մեծ տպավորություն է թողել Պարույր  Սևակի և Սուլամիթայի նամակների ընթերցումը, որոնք ներկայացրել են Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նորայր Հերգնյանը և դերասանուհի Արմինե Հակոբյանը։ Հուզիչ պահերն առավել առանձնահատուկ են դարձրել գրադարանի ընթերցող Լալա Միրիբյանի երաժշտական կատարումները։

«Հանդիպումը հատկապես խորհրդանշական էր, քանի որ այն համընկել էր Սուրբ Սարգսի տոնի հետ։ Այս գեղեցիկ օրն ավելի տպավորիչ դարձրեց Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի աշակերտների գեղեցիկ ու բովանդակալից ներկայացումը՝ նվիրված տոնի խորհրդին ու սիրո ուժին։

Գրողի և հանդիսատեսի միջև ծավալված անմիջական ու բովանդակալից երկխոսությունը հնարավորություն տվեց ընթերցողներին՝ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Հանդիպումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում»,-ներկայացրեց Մարիամ Համբարձումյանը։

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը