Քաղաքականություն

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

1 րոպեի ընթերցում

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սլովենիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից թույլ տվեք հղել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր կարևոր պարտականությունների կատարման գործում։

Ընտրությունների արդյունքները հստակորեն արտացոլում են հայ ժողովրդի հանձնառությունն իրենց երկրի եվրոպական ուղուն։ Սլովենիան շարունակում է մնալ Եվրոպական միության և Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը։ Գովելի են նաև Ձեր նշանակալի ջանքերն ու նվիրվածությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության առաջխաղացման գործում։

Համոզված եմ, որ կբացվեն բազմաթիվ հնարավորություններ մեր հարաբերությունները հետագայում ամրապնդելու համար։ Ես անհամբեր սպասում եմ մեր քաղաքական երկխոսության խորացմանը և երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր երկու ազգերի։

Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը»։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում