Մշակույթ

«Հին Խնձորեսկ»-ի Անապատ եկեղեցու պեղումների ընթացքում բացվել է 1748-1749 թվականների տապանաքար

1 րոպեի ընթերցում

«Հին Խնձորեսկ»-ի Անապատ եկեղեցու պեղումների ընթացքում բացվել է 1748-1749 թվականների տապանաքար

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող հնագիտական պեղումները շարունակվում են։

«Արմենպրես»-ին ՊՈԱԿ-ից տեղեկացրին, որ անապատ եկեղեցու հյուսիսային պատի տակ իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ամբողջությամբ տեսանելի է դարձել 1748-1749 թվականներով թվագրվող տապանաքարը, որը պատկանում է Ղրաբեկի որդի Սարքիսին։

Պեղումները կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը։

«Դրանց նպատակն է նոր տվյալներ ստանալ հուշարձանի վերաբերյալ և հստակեցնել Անապատ եկեղեցու վերականգնման նախագծի լուծումները»,-տեղեկացրին ՊՈԱԿ-ից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում