Իրան

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

1 րոպեի ընթերցում

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է անցկացրել իր պակիստանցի գործընկեր Մոհամմադ Իցհակ Դարի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկված թեմաները։

Նշվում է, որ Պակիստանի արտաքին գործերի նախարարը հրավիրել է իրանցի գործընկերոջը այցելել Իսլամաբադ՝ տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկելու համար։

«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների, այդ թվում՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում իրավիճակի վատթարացման վերաբերյալ»,-հայտնում է գործակալությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում