Մարզեր

Սևան համայնքի բյուջեն օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 101,4 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքի բյուջեն օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 101,4 տոկոսով

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն օգոստոսի 1-ի դրությամբ կատարվել է 101,4 տոկոսով;

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, պլանավորված 1 միլիարդ 424 միլիոն 375,6 հազար դրամի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 1 միլիարդ 444 միլիոն 887,3 հազար  դրամ:

Հարկերի և տուրքերի հավաքագրումը կատարվել է 72.9 տոկոսով կամ պլանավորված 303 միլիոն 216,7 հազար  դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 221 միլիոն 161,6 հազար դրամ:

Հողի հարկի գծով պլանային ցուցանիշը կատարվել է 212,8 տոկոսով, շենք-շինությունների գծով գույքահարկի պլանը՝ 212,1 տոկոսով:

Անշարժ գույքի հարկի պլանային ցուցանիշը կատարվել է 52,5 տոկոսով:

Տրանսպորտային միջոցների գույքահարկը հավաքագրվել է 69.2, պետական տուրքերը՝ 139 տոկոսով։

Ընդամենը սեփական եկամուտների պլանային ցուցանիշը կազմել է 360 միլիոն 733,3 հազար դրամ, փաստացի հավաքագրվել է 387 միլիոն 186,6 հազար դրամ կամ 107,3 տոկոս:

Հողի օտարումից եկամուտների պլանային ցուցանիշը կազմել է 116 միլիոն 666,7 հազար դրամ, փաստացի կատարվել է 167 միլիոն 552,8 հազար  դրամ:

Այլ եկամուտների գծով պլանային ցուցանիշը կազմել է  57 միլիոն 516,7 հազար  դրամ, փաստացի կատարվել է 166 միլիոն 25 հազար դրամ՝ 2.8 անգամ ավելի նախատեսվածից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում