Իրավունք

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը՝ ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելով 1 ամսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2026 թվականի հունիսի 5-ին։ Հուլիսի 3-ին առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը ևս մեկ ամսով, ինչից հետո պաշտպանական կողմը դատական ակտը բողոքարկել էր վերաքննիչ ատյանում։

Քրեական վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման և փողերի լվացման դեպքերին։ Նախաքննական մարմնի վարկածով՝ քննության առարկան Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանին պատկանած՝ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող անշարժ գույքը պետական սեփականության ֆոնդից դուրս բերելու և մասնավոր անձանց փոխանցելու հանգամանքներն են։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում