Մարզեր

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Ազատություն փողոցի 1-ին նրբանցքը, 1-ին փակուղին և 4-րդ շենքի բակային տարածքը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Ազատություն փողոցի 1-ին նրբանցքը, 1-ին փակուղին  և 4-րդ  շենքի բակային  տարածքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտին են մոտենում Ազատության փողոցի առաջին նրբանցքի, նույն փողոցի 4-րդ շենքի բակի և առաջին փակուղու հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում  է 72 միլիոն 323 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է 690 մետր երկարությամբ նրբանցքի և փակուղու ասֆալտապատում, 496 քմ տարածքով մայթերի կառուցում` բազալտե եզրաքարերով և բետոնե սակիկներով, ջրահեռացման համակարգի կառուցում։

Շինարարական աշխատանքները սկսվել են 2026 թվականի հունիսից և 2026 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ արդեն իրականացվել շուրջ 90 տոկոսով։

«Ճանապարհաշինական աշխատանքները կարևորում են ոչ միայն տարածքում ապրողները, այլև այս հատվածով հաճախ երթևեկող քաղաքացիները։ Տարածքի փոշին, ցեխը և այլ անհարմարություններ արդեն անցյալում են։ Ճանապարհաշինարարների հավաստմամբ` փողոցները շուտով շահագործման կհանձնվեն»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում