Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2026 թվականի հուլիս ամսին ծնվել է 97 երեխա
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2026 թվականի հուլիս ամսին ծնվել է 97 երեխա՝ 56 տղա և 41 աղջիկ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 41 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 երեխա՝ Սևանի, 18 երեխա՝ Գավառի, 7 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում լույս աշխարհ են եկել 115 երեխա՝ 68 տղա և 47 աղջիկ։
Կարդացեք հոդվածը` Русский