Ուկրաինան երբեք չի ընդունի առանց իր մասնակցության կնքված գործարքները․ Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի ընդունի այն գործարքները, որոնք կկնքվեն առանց Ուկրաինայի մասնակցության։

«Ո՛չ մի որոշում առանց Ուկրաինայի, ո՛չ մի որոշում առանց Եվրոպայի։ Ես բանակցությունների սեղանից չեմ հանի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Զելենսկին։

Նա նաև նշել է, որ ներկայում թվում է, թե ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, քանի որ նրա կամայականությունները կարող են խոչընդոտել դաշինքի որոշումներին։

«Չնայած այն հանգամանքին, որ հենց Ուկրաինայի բանակն է կանգնեցրել Ռուսաստանին»,- հավելել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև անդրադարձել է Եվրոպայի անվտանգությանն ու պաշտպանական քաղաքականությանը՝ ընդգծելով համաեվրոպական զինված ուժերի ստեղծման անհրաժեշտությունը։

«Ժամանակն է ստեղծել Եվրոպայի զինված ուժերը։ Միայն մեր բանակն ունի իրական պատերազմի փորձ, և ԵՄ-ն ինքնուրույն չի կարող հաղթահարել այս մարտահրավերները»,- հայտարարել է Զելենսկին։

 

Հայերեն

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ են սպասվում ընտրական հանցագործությունների գործերով․ ՀԿԿ նախագահ

«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ