Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 11 բանվոր է զոհվել

1 րոպեի ընթերցում

Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Բելուջիստանի նահանգի Հարնայի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11 բանվոր, ևս 6-ը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Geo TV-ն՝ վկայակոչելով Հարնայի իշխանություններին։

Պայթյունը տեղի է ունեցել բանվորներին ածխահանքեր տեղափոխող մեքենայի մոտ: 

Բելուջիստանի կառավարությունը հրամայել է հետաքննել տեղի ունեցած պայթյունը։ Տեղեկություններ կան, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրված է եղել ճանապարհի եզրին, և այն գործի է դրվել հեռակառավարվող սարքով։

Վերջին շրջանում բազմաթիվ ռումբերի պայթյուններ են գրանցվել Հարնայի Շահրագի շրջանում, որտեղ գտնվում են ածխի հանքերը։

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին և վարչապետ Շեհբազ Շարիֆը խստորեն դատապարտել են տեղի ունեցած պայթյունը՝ խորը վիշտ հայտնելով մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։

Հայերեն

ՀՀ-ում տնային կալանքի տակ գտնվող անձանցից 434-ը քվեարկելու ցանկություն է հայտնել

Որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Գագիկ Ծառուկյանը քվեարկել է «լավ փոփոխությունների համար»

Նորաշեն և Մեծավան բնակավայրերում քարոզչությանը խոչընդոտած ևս մեկ անձ ձերբակալվել է

Ինչպիսի ակնկալիքներով են քվեարկում քաղաքացիները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը ձերբակալվել է կրկնակի քվեարկության փորձ կատարելու համար

Քվեարկեցի հանուն վերջնական ու հարատև խաղաղության. Սուրեն Պապիկյան

Ավելի հանգիստ պայմաններում ռուս գործընկերների հետ կքննարկենք մեր օրակարգը. Արմեն Գրիգորյան

Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

ԱԺ ընտրություններում ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14.48 տոկոսը