Քվեարկեցի հանուն վերջնական ու հարատև խաղաղության. Սուրեն Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Քվեարկեցի հանուն վերջնական ու հարատև խաղաղության. Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանական ընտրություններին իր քվեն տվել է հանուն վերջնական, հարատև խաղաղության, ինչպես նաև հանուն նրա, որ հայ զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սուրեն Պապիկյանը նշել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Քվեարկեցի հանուն վերջնական, հարատև խաղաղության, ինչպես նաև հանուն նրա, որ հայ զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում»,-ասել է Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը, մեկնաբանելով այն հայտարարությունները, որ Ռուսաստանի Դաշնությունից վերջին օրերին Հայաստան ժամանող և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց ուղարկում են մասնակցելու Զինված ուժերում վարժական հավաքներին, Պապիկյանն օրինաչափ է անվանել այն հանգամանքը, որ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտքը պետք է կատարեն նաև հայրենիքի առաջ։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում