Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին. ՆԳՆ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին հունիսի 7-ին ժամը 11։00-ի դրությամբ ստացվել է 17 ահազանգ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից՝ տեղեկացնելով, որ արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։
Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։
Կարդացեք հոդվածը` Русский