Իրավունք

Որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են. ՆԳՆ-ն զգուշացնում է

1 րոպեի ընթերցում

Որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Օտարերկրյա հեռախոսահամարներից և էլեկտրոնային փոստի հասցեներից ՀՀ քաղաքացիներին զանգեր և հաղորդագրություններ են ստացվել, որոնցում տեղեկություններ են տարածվել որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից, նշելով, որ ահազանգերը կեղծ են։

«Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է՝ ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը։

Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես հիբրիդային ազդեցության և տեղեկատվական-հոգեբանական ճնշման փորձեր, որոնց նպատակն է խաթարել բնականոն ընտրական գործընթացը, հասարակության մեջ տարածել անհանգստություն և անվստահություն, ինչպես նաև ծանրաբեռնել պետական կառույցների աշխատանքը։

ՆԳՆ ոստիկանությունը և իրավապահ համակարգը լիովին վերահսկում են իրավիճակը։

Քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ապատեղեկատվությանը, չտարածել չստուգված տեղեկություններ և նման հաղորդագրություններ ստանալիս անմիջապես տեղեկացնել իրավապահ մարմինների»,– ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում