Վաշինգտոնի հետ բանակցությունները կապիտուլյացիա կդառնան Թեհրանի համար. Իրանի արտգործնախարար

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում Իրանին դրդելու կապիտուլյացիայի՝ նրա հետ նոր գործարք կնքելու միջոցով, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։

«ԱՄՆ նախագահը վերադարձել է Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշման քաղաքականությանը։ Ամենահետաքրքրականն այն է, որ Իրանի վրա աննախադեպ ճնշում գործադրելու մասին հրամանագրի ստորագրման հետ մեկտեղ նա հայտարարություններ է արել բանակցությունների պատրաստակամության մասին. նրա նպատակը մեզ մոլորության մեջ գցելն է։ Մենք ինչո՞ւ պետք է բանակցություններ վարենք ԱՄՆ-ի հետ ճնշման ներքո: Տրամաբանություն կա՞ արդյոք դրանում: Ի՞նչ ողջամիտ մարդ կհամաձայնի բանակցային գործընթացի մեջ մտնել ճնշման և սպառնալիքներ լսելու ներքո: Նրա նպատակն այդ բանակցություններում կապիտուլյացիան է: Իրանը երբեք անձնատուր չի լինի», - մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված Իրանի ԱԳ նախարարի ելույթից։ 

Փետրվարի 4-ին Թրամփն ստորագրել է հրամանագիր Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վերականգնելու մասին։ Փաստաթուղթը նախատեսում է Վաշինգտոնի կողմից ջանքերի ակտիվացում՝ ուղղված իրանական նավթի արտահանման կրճատմանը։ 

Իրան

Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին

Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների ղեկավարը  հնարավոր է համարել Իրանի հետ գործարքի կնքումը, որը թույլ կտա Իրանին «խաղաղ զարգանալ և բարգավաճել»։

Իրան

Թրամփը Թեհրանի հետ գործարք կնքելու ցանկություն է հայտնել՝ Իրանը ոչնչացնելու մտադրության մասին լուրերն անվանելով չափազանցված

Իրանի նախագահ Մասուդ Փեզաշքիանն իր հերթին քննադատել է Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը նոր դավադրություն է ծրագրում Իսլամական հեղափոխությունը ծնկի բերելու նպատակով։

Իրան

Փեզեշքիանը քննադատել է Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք անվանելով դավադրություն Իրանի դեմ

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան