Վարդենիս համայնքում տեղի են ունենում Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառումներ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի կրթամշակութային հաստատություններում անցկացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, դեկտեմբերի 19-ին Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի աշխատակազմը` տնօրեն Մերի Հակոբյանի գլխավորությամբ, Վարդենիսի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպել էր 2023-2024 ուսումնական տարվա պլանով նախատեսված հաշվետու ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկա են եղել Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը, համայնքապատկան, կրթական և այլ կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր, ծնողներ։

«Այս ցուցահանդեսը մի նոր հնարավորություն ընձեռեց համայնքի բնակիչներին՝ ծանոթանալու մեր փոքրիկ արվեստագետների աշխատանքներին և գնահատելու նրանց ստեղծագործական մտածողության տարբեր գործերը:

Ցուցահանդեսում ներկայացված էին աշակերտների աշխատանքները՝ գծանկարից մինչև քանդակ, գեղարվեստական լուսանկարչություն և գրաֆիկա։ Ամեն մի աշխատանք արտահայտում էր ոչ միայն վարպետություն, այլև անհատական մոտեցում ու խորաթափանց հայացք դեպի շրջապատող աշխարհը։ 

Հաշվետու միջոցառման ավարտին տաղանդավոր արվեստասերներին տրվեցին ամանորյա նվերներ»,-ներկայացրել են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։

Դեկտեմբերի 18-ին և 20-ին Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցում կազմակերպել էր տարեվերջյան գեղեցիկ և յուրօրինակ ամանորյա միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը, ծնողներ, հյուրեր։ Ելույթ են ունեցել դպրոցի շնորհալի, երաժշտասեր սաները՝ սիրված կատարումներով: «Ամանորյա հեքիաթ» խորագրով տոնական համերգը  սիրով ու բարձր տրամադրությամբ են ունկնդրել ներկաները։

Համերգի ավարտին համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի նախաձեռնությամբ և «Բարձունք 5165» ֆրանսիահայ բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ երեխաներին բաժանվել են ամանորյա նվերներ։

Դեկտեմբերի 20-ին Վարդենիսի թիվ 2 մանկական երաժշտական դպրոցի մանկավարժ Մարինե Սարգսյանը` տնօրեն Իրինա Պետրոսյանի գլխավորությամբ, կազմակերպել է հեքիաթային և ամանորյա դաս-համերգ` «Երաժշտական գրականություն» առարկայից, որի թեման էր Պ. Ի. Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետը։ 

Պատանի երաժիշտները ներկայացրել են բալետի ստեղծման պատմությունը, բովանդակությունը և կատարել հատվածներ՝ ներկայացնելով համաշխարհային դասական երաժշտության փայլուն նմուշներ։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ