Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներում 2024 թվականի ընթացքում ներդրվել է վեց նոր ծառայություն

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի առողջապահական բյուջեն նախորդ տարվա համեմատ 200 միլիոն դրամով ավելի է կատարվել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը,  2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանում մարզի առողջապահական հիմնարկների բյուջեի կատարողականը  կազմել է 4 միլիարդ 951 միլիոն դրամ, որը  2023 թվականի  համեմատ ավելի է կատարվել շուրջ 200 միլիոն դրամով։  

Աճի ցուցանիշները հաջողվել է ապահովել առողջապահական հաստատություններում իրականացված տեխնիկական վերազինումների ու բժշկական նոր ծառայությունների ներդրման շնորհիվ։ Մարզի առողջապահական հիմնարկներում այս տարվա ընթացքում ներդրվել է վեց նոր ծառայություն։ Շահագործման է հանձնվել նոր կառուցված և սարքավորումներով ու գույքով վերազինված Մարտունիի բժշկական կենտրոնի նոր շենքը։ Ընթացքի մեջ է Լճափի ԱԱՊԿ նոր շենքի կառուցումը, որը նախատեսված է շահագործման հանձնել  2025 թվականին։ Առաջիկայում կմեկնարկեն նաև Դպրաբակի և Ծակքարի բուժամբուլատորիաների նոր շենքերի կառուցման աշխատանքները։  Ֆրանսիայի Իզերի  դեպարտամենտի և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համագործակցության արդյունքում կապիտալ վերանորոգվել և վերազինվել է Ծովինարի բուժամբուլատորիան։ Նույն համագործակցության ծրագրերի շրջանակներում ֆրանսիական կողմի միջոցներով 2025 թվականին կհիմնանորոգվեն և կվերազինվեն Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի և Արծվանիստի ԱԱՊԿ շենքերը։ Մարտունիի ծննդատանը վերանորոգվել և կահավորվել է ներարգանդային սերմնավորման ծառայություն մատուցող կաբինետը, որը կգործի 2025 թվականի փետրվարից։

ՄԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում Սոթքում տեղադրվել է մոդուլային ԲՄԿ, իսկ ԿԽՄԿ-ի հետ համագործակցության արդյունքում կառուցվում և մինչև տարեվերջ նախատեսված է ավարտել Շատվանի ԲՄԿ-ի նոր տիպային շենքը։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և տարբեր միջազգային կազմակերպությունների համագործակցության արդյունքում ջրատաքացուցիչներ և արևային ֆոտովոլտային կայաներ են տեղադրվել և առաջիկայում կտեղադրվեն մարզի առողջապահական հիմնարկներում։ 2024 թվականի սեպտեմբերից շարժական մամոգրաֆը մեկ տարի ժամկետով գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Հետազոտությունը և դրանից բխող բուժումներ ու այլ հետազոտություններ իրականացվում են պետպատվերի շրջանակներում։ 

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ