2024 թվականին Գեղարքունիքում գործել է 55 մանկապարտեզ և 9 այլընտրանքային նախադպրոցական հաստատություն

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2024 թվականին գործել է 55 մանկապարտեզ և 9 այլընտրանքային ծառայության ծրագրով աշխատող նախադպրոցական հաստատություն, որտեղ 165 խումբ է հաճախել 4069 սան։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը,  2024  թվականին Զոլաքար և Ծովինար բնակավայրերում բացվել և գործում են արդի չափորոշիչներին համապատասխան   մանկապարտեզներ։ 165 խմբին ավելացել է ևս 7 խումբ՝ 193 սանով:

Մարզի11 նախադպրոցական ուսումնական հաստատությունում այս տարվա ընթացքում իրականացվել է կառուցման,  հիմնանորոգման և գույքով ապահովման գործընթաց: Ներկայումս  ընթացքի մեջ է Վարդենիկի և Ծովասարի մանկապարտեզների  համար գույքի մատակարարումը: 2025 թվականին գույքով կհամալրվեն Բերդկունքի, Վարդենիսի Բանավան թաղամասի,  Գեղամասար բնակավայրի, Ճամբարակի թիվ 3, Աստղաձորի մանկապարտեզները և կհանձնվեն   շահագործման: 

«2025-2026 թվականներին համայնքների սուբվենցիոն ծրագրերում ընդգրկվելու են  ևս 21  մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով համալրման աշխատանքներ: Մարզում  նախատեսվող 10 կրթահամալիրի  կառուցման ավարտից  հետո այդ կրթօջախներում ևս կիրականացվի նախադպրոցական  կրթություն, որտեղ  ընդգրկված  կլինեն  նաև նախադպրոցական  ուսումնական  հաստատություն  չունեցող հարակից բնակավայրերի  երեխաները: Մարզպետի աշխատակազմի  ուշադրության կենտրոնում  են նաև այն բնակավայրերը, որտեղ բացակայում են կամ չեն  բավարարում գործող մանկապարտեզների հզորությունները, այդ պատճառով ՀՀ տարածքային  կառավարման և  ենթակառուցվածքների նախարարություն  է ներկայացվել ևս 11 բնակավայրում նոր  մանկապարտեզների  կառուցման առաջարկություն»,-ներկայացրեց ԿՄՍ վարչության պետը:  

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը