Կայացել է Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի պետթատրոնի շենքում կայացել է Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարել է մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, խորհրդակցությանը մասնակցել են մարզի ուժային կառույցների, համայնքների վարչական ղեկավարները, կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրենները։   

Օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ զեկույցներով հանդես են եկել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները՝ ներկայացնելով ֆինանսական, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, կրթության, մշակույթի և սպորտի, քաղաքաշինության և ենթակառուցվածքների կառավարման, առողջապահության և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, հողաշինության և հողօգտագործման, ճանապարհների ամառային և ձմեռային սպասարկման ոլորտներում 2024 թվականին իրականացված աշխատանքների ընդհանուր արդյունքներները, ձեռքբերումները և առաջիկա անելիքները։ 

Ամփոփելով մարզխորհրդի նիստի աշխատանքները, մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ 2024 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները և արձանագրված առաջընթացը, ձեռքբերումներն ու հաջողությունները նկատելի են կենսագործունեության բոլոր ոլորտներում։ «Իսկ այս ամենը պայմանավորված է բոլորիս համատեղ, հետևողական ու ջանադիր  աշխատանքով, պարտաճանաչությամբ ու նվիրվածությամբ։ Այս ամբիոնից թվարկված ձեռքբերումների արդյունքում տարեցտարի հզորանում են մեր կարողությունները՝ հասնելով տասնյակ միլիարդավոր դրամների, որոնք իրենց հերթին ուղղվում են ոլորտների շարունակական զարգացումներին։ Իհարկե, մենք ոչ թե պետք է հանգստանանք ձեռք բերածով, այլ պետք է ավարտին հասցնենք կիսատ կամ անավարտ մնացած ծրագրերը, վերացնենք այն բոլոր բացերն ու թերությունները, որոնք արձանագրվել ու վեր են հանվել մեր կողմից։ Լիահույս եմ, որ եկող տարում ևս կկարողանանք իրականացնել նախատեսված բոլոր ծրագրերը, կատարել մեր առջև դրված կարևորագույն խնդիրները»,-նշել է Կարեն Սարգսյանը։

Վերջում մարզպետը արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ուժային կառույցների, համայնքերի ղեկավարներին, մարզային ենթակայությամբ գործող հաստատությունների տնօրեններին։ 

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը