Չադը Ֆրանսիայից պահանջել է դուրս բերել զորքերը մինչև հունվարի 31-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չադի իշխանությունները Ֆրանսիայից պահանջել են երկրի տարածքից բոլոր զինվորականներին դուրս բերել մինչև 2025 թ. հունվարի 31-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Ֆրանսիայի RFI ռադիոկայանը։

Ռադիոկայանի տվյալներով՝ Փարիզը ստացել է հրահանգ, որ բոլոր ֆրանսիացի զինվորները մինչև հունվարի 31-ը հեռանան երկրից։ 

«Ընդամենը յոթ շաբաթ, որպեսզի դուրս բերվեն հազար զինվորները և մեծ քանակությամբ տեխնիկան, դա անհնարին է», - մեջբերում են զանգվածային լրատվամիջոցները ֆրանսիացի բարձրաստիճան զինվորականի խոսքը:

Ավելի վաղ մի քանի ֆրանսիական Mirage կործանիչներ հեռացել են Նջամենայի ավիաբազայից։ Եվս 150 ֆրանսիացի զինվորականներ Չադից կտարհանվեն սկսած հաջորդ շաբաթվանից, նշում է ռադիոկայանը։

Իր հերթին The Associated Press գործակալությունը նշում է, որ Չադի հայտարարությունից հետո Սենեգալի նոր նախագահն ասել է, որ «ակնհայտ է», որ ֆրանսիացի զինվորները պետք է հեռանան Սենեգալի հողից։

Չադի հայտարարությունից մեկ օր անց Ֆրանսիայի իշխանությունները հայտարարեցին, որ «սերտ երկխոսության» մեջ են երկրի իշխանությունների հետ՝ համագործակցության ապագայի հարցով։ 

Վերջին տարիներին Ֆրանսիայի զինված ուժերը դուրս են բերվել Նիգերից, Մալիից, Բուրկինա Ֆասոյից։

Հայերեն English Русский

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA