Աշխարհ

Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել

Ֆրանսիայում ավագ դպրոցների հազարավոր աշակերտներ հոկտեմբերի 6-ին կրկին շրջափակել են իրենց դպրոցները։ Մեծահասակները նույնպես միացել են նրանց՝ աջակցելու շաբաթներ շարունակվող շարժմանը։ Լիոնում և Ստրասբուրգում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել, իսկ Փարիզում սպասվում է ցույցերին մինչև 40 000 մարդու մասնակցություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

Նշվում է, որ Ֆրանսիայի 3700 ավագ դպրոցներից 891-ում դասերն ամբողջովին կամ մասնակիորեն չեղարկվել են՝ «տարբեր պատճառներից ելնելով»։

Ըստ Ավագ դպրոցների աշակերտների միության՝ արգելափակվել և փակվել է 1800 դպրոց։ Որոշ դեպքերում տեղական իշխանությունները փորձել են դասերն անցկացնել առցանց։

Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ տարբեր քաղաքներում 86 000 մարդ է մասնակցում ցույցերին։ Այս թիվը չի ներառում Փարիզի ցուցարարներին։

Ֆրանսիայի ավագ դպրոցների աշակերտները բողոքում են ուսուցիչների հաճախակի բացակայություններից, ուսումնական օրվա չափազանց երկար տևողությունից, դպրոցական շենքերի անմխիթար վիճակից և կրթական համակարգի հետ կապված այլ խնդիրներից։ Բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի 17-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում