Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 8500-ը
1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 8544-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կոնգոյի կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերի նախարարությանը։
Էբոլայից մահացածների թիվը կազմում է 4114, մահացությունը՝ 48,2%։ Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում 824 բուժառու հիվանդության ախտանիշներով։ Ախտահարված անձանց հետ շփումների հսկման մակարդակը հասնում է 73,8%-ի։
Հոկտեմբերի 2-ին հաղորդվել էր մահվան 4018, հիվանդացության՝ 8300 դեպքի մասին։
Տենդը տարածվել է երկրի 26 նահանգներից 7-ում։
Էբոլայի բռնկումը սկսվել է մայիսի 15-ին ԿԴՀ-ում և Ուգանդայում և դարձել է մահաբերությամբ երկրորդն Աֆրիկայում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ բռնկումն ավարտվել է: Օգոստոսի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է այդ տեղեկատվությունը։ Էբոլայի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է ժամանակակից ԿԴՀ-ի տարածքում 1976 թվականին։ ԿԴՀ-ում ներկայիս բռնկումը թվով 17-րդն է: