Աշխարհ

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

2 րոպեի ընթերցում

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Քենիայի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում էբոլա վիրուսով հիվանդացության առաջին դեպքը. հիվանդը գտնվում է մայրաքաղաք Նայրոբիում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է քենիական Kenyans լրատվական հարթակը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ադեն Դուալեի հայտարարությունը։

«Առողջապահության նախարարությունը հասարակայնությանը տեղեկացնում է այն մասին, որ հաստատել է էբոլա վիրուսով (բունդիբուգյո շտամ) հիվանդացության առաջին բերովի դեպքը», - հայտարարել է Դուալեն։

Նրա խոսքով՝ հիվանդը վերջին յոթ տարում ապրել է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ), որտեղ շուրջ մեկ ամիս առաջ իր մոտ ի հայտ են եկել հիվանդության ախտանիշներ։ Նա բուժում է ստացել ԿԴՀ-ի մի քանի հիվանդանոցում, ինչից հետո Ուգանդայի տարածքով ուղևորվել է Քենիա:

Նախարարի տվյալներով՝ հիվանդը ինքնաթիռով Նայրոբիի Ջոմո Քենիատայի անվան միջազգային օդանավակայան է ժամանել հոկտեմբերի 3-ին, ժամը 13:10-ին. ինքնաթիռում եղել է 23 ուղևոր։ Սանիտարական և անձնագրային ստանդարտ ստուգումներն անցնելուց հետո ազգականներն ու ընկերները նրան ավտոմեքենայով տեղափոխել են Նայրոբիի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան անհապաղ մեկուսացրել են առանձին հիվանդասենյակում։ Հիվանդն ավելի ուշ մահացել է։

Այսօրվա դրությամբ էբոլայի նոր՝ բունդիբուգյո շտամի դեմ պաշտոնապես լիցենզավորված պատվաստանյութ և բուժում գոյություն չունեն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում