Աշխարհ

Եգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներին

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներին

Եգիպտոսն ու Եթովպիան անցանկալի անձ (persona non grata) են հայտարարել մեկը մյուսի բարձրաստիճան դիվանագետներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The National-ը:

Ըստ հրատարակության՝ Եթովպիայի արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոսի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավար աշխատակից Ահմեդ Մոհարամ Ահմեդ Սուլեյմանից պահանջել է, որ նա 48 ժամվա ընթացքում լքի երկիրը։ Այդ քայլի համար պատճառներ պաշտոնապես չեն նշել։ Ի պատասխան՝ Եգիպտոսը կարգադրել է, որ Կահիրեում Եթովպիայի դեսպանատան խորհրդականը նույնպես երկու օրվա ընթացքում մեկնի երկրից։

Ավելի վաղ Էրիթրեայի իշխանությունները որոշում էին ընդունել խզել բոլոր դիվանագիտական ​​հարաբերությունները Եթովպիայի հետ։ Դրան նախորդել էր այն, որ Ադիս Աբեբան կարգադրել էր փակել իր դեսպանատունը Էրիթրեայում և այդ երկրի տասը դիվանագետի հայտարարել անցանկալի անձ։

The National-ը հիշեցնում է, որ Եթովիպան Եգիպտոսին, Էրիթրեային և Սուդանին մեղադրել է Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի (TPLF) գլխավորած զինված ընդդիմադիր խմբավորումների՝ վերջերս ստեղծված դաշինքին աջակցելու համար։ Այդ երկրների իշխանությունները հերքել են մեղադրանքները։

Անցյալ շաբաթ Եթովպիայի հյուսիսում վերսկսվել են մարտերը դաշնային զորքերի և TPLF-ի միջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում